Գրականության 2015 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչին՝ Ստոկհոլմում հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը:
Հոկտեմբերի 7-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կամերային երաժշտության երեկո էր. տեղի ունեցավ ՀՀ Նախագահի մրցանակակիր, ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահարուհի Արուս Աճեմյանի մենահամերգը՝ նվիրված երաժշտագետ Աննա Բարսամյանի 100-ամյակին։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչների 5 տարի ժամկետով որակավորման առաջին աստիճանի տարակարգ շնորհելու վերաբերյալ:
Քիմիայի բնագավառում ԴՆԹ-ի վերականգնման ուսումնասիրությունների համար 2015-ի Նոբելյան մրցանակը շնորհվեց շվեդ Թոմաս Լինդալին, ամերիկացի Փոլ Մոդրիչին և ծագումով Թուրքիայից ամերիկացի Ազիզ Սանքարին՝ հայտարարեց Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան:
Հոկտեմբերի 7-ին ժամը 18։00-ին, Կոմիտասի անվան թանգարան- ինստիտուտում տեղի կունենա «Սուրբ Աստվածածին» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ տպագրված Ղազար Միրզոյանի և Անահիտ Մխիթարյանի հեղինակած «Կոմիտաս» պատկերագրքի շնորհանդեսը։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կինոաշունը» միաժամանակ անցկացվում է Երևանի համայնքներում և մարզերում, այդ թվում`սահմանամերձ ու հեռավոր գյուղերում (Բերդ, Այգեհովիտ, Կողբ, Կոթի, Խաչիկ, Երասխ, Ագարակ):
Ֆիզիկայի ոլորտում 2015-ի Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի Արթուր Մակդոնալդին և ճապոնացի Տակաակի Կաձիտային՝ «նեյտրինային ասցիլիացիների համար, որոնք վկայում են նրանց մասսան»:
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...